Draft:Davit Poghosyan
Submission declined on 6 January 2025 by C.Fred (talk). The submission appears to be written in Armenian. This is the English language Wikipedia; we can only accept articles written in the English language. Please provide a high-quality English language translation of your submission. Otherwise, you may write it in the Armenian Wikipedia.
Where to get help
How to improve a draft
You can also browse Wikipedia:Featured articles and Wikipedia:Good articles to find examples of Wikipedia's best writing on topics similar to your proposed article. Improving your odds of a speedy review To improve your odds of a faster review, tag your draft with relevant WikiProject tags using the button below. This will let reviewers know a new draft has been submitted in their area of interest. For instance, if you wrote about a female astronomer, you would want to add the Biography, Astronomy, and Women scientists tags. Editor resources
|
- Comment: Please do not submit this again unless it is in EnglishԽնդրում ենք այլևս չներկայացնել սա, եթե այն անգլերեն չէ 🇺🇦 FiddleTimtrent FaddleTalk to me 🇺🇦 13:44, 6 January 2025 (UTC)
- Comment: As stated on your talk page, your submission must be in English to be accepted. / Ինչպես նշված է ձեր քննարկման էջում, ձեր դիմումը պետք է լինի անգլերեն, որպեսզի ընդունվի: —C.Fred (talk) 12:39, 6 January 2025 (UTC)
This is a draft article. It is a work in progress open to editing by anyone. Please ensure core content policies are met before publishing it as a live Wikipedia article. Find sources: Google (books · news · scholar · free images · WP refs) · FENS · JSTOR · TWL Last edited by Frietjes (talk | contribs) 0 seconds ago. (Update)
Finished drafting? or |
Դավիթ Պողոսյան
[edit]Davit Poghosyan |
---|
Դավիթ Ալբերտի Պողոսյան (օգոստոս 25, 1983, քաղաք Աբովյան, Հայաստան), հայ թանգարանագետ, թանգարանային մասնագետ և թանգարանագիտության տեսաբան, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն,[1] մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ։[2]
Կրթությունը
[edit]2001-2005 թթ․ Դավիթ Պողոսյանը ավարտել է Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն բաժինը՝ թանգարանագետ-էքսկուրսավարի մասնագիտությամբ։
2005-2008 թթ․ շարունակել է հետբուհական կրթությունը նույն համալսարանի Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի ասպիրանտուրայում, որի ընթացքում պատրաստել է թեկնածուական ատենախոսություն թանգարանային հաղորդակցության ոլորտում։ 2012-2013 թթ․ հայցորդ է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնում, որտեղ և իրականացվել է նրա ատենախոսության նախապաշտպանությունը։ 2015 թ․ Դ․ Պողոսյանը երկարատև հետազոտական աշխատանքի արդյունքում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի 020 «Մանկավարժություն» մասնագիտական խորհրդում պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը, որի թեման է․ «Թանգարանը որպես տեղեկատվական-հաղորդակցական համակարգ․ գործառույթները, զարգացման հեռանկարները (ՀՀ թանգարանների օրինակով)»[3]։
Դ․ Պողոսյանը մասնագիտացել է թանգարանագիտության, թանգարանային հաղորդակցության, թանգարանային կառավարման, պատմամշակութային ժառանգության թանգարանացման ոլորտներում։ Զուգահեռ ֆորմալ կրթության և աշխատանքային գործունեության՝ երկարատև վերապատրաստում է անցել ու փորձի փոխանակման ծրագրերի ներգրավվել Նյու Յորքի համալսարանում (2006 թ․, հունիս 4-28, Ամառային ինստիտուտ թանգարանային մասնագետների համար), Բրիտանական թանգարանում (2015 թ․, հուլիս-սեպտեմբեր, Բրիտանական թանգարանի Միջազգային վերապատրաստման ծրագիր),[4] Լայպցիգի «Գրասսի» ազգաբանական թանգարանում (2016 թ․, օգոստոս-սեպտեմբեր, "SKD Fellowship" Դրեզդենի արվեստի պետական հավաքածուների միջազգային հետազոտական ծրագիր)[5] , Օսակայի Ազգաբանության ազգային թանգարանում (2018 թ․, սեպտեմբեր-դեկտեմբեր, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության «Թանգարանները և համայնքի զարգացումը» խորագրով վերապատրաստման ծրագիր) և այլն։
Դ․ Պողոսյանը թանգարանային մասնագիտական զարգացման ոլորտում նաև կազմակերպել է գիտակրթական գործընթացներ, պրակտիկաներ և փորձի փոխանակման ծրագրեր։ Մի շարք թանգարանային գիտակրթական նախագծերում ներգրավված է եղել նաև որպես փորձագետ։
Դոցենտի գիտական կոչման է արժանացել Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ (2018 թ․)։
Մասնագիտական գործունեությունը
[edit]Դավիթ Պողոսյանը դեռ ասպիրանտուրայում սովորելու տարիներից (2006 թ․) սկսել է աշխատել ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունում՝ որպես մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման ու զարգացման նորաբաց բաժնի աշխատակից։ 2008-2010 թթ․ ընդհատել է աշխատանքային գործունեությունը և ծառայել ՀՀ զինված ուժերում։ 2010-2014 թթ․ շարունակել է իր աշխատանքային գործունեությունը նույն ծառայությունում՝ որպես գիտական աշխատող, ապա՝ ավագ գիտական աշխատող, զուգահեռ՝ 2011-2013 թթ․ համատեղությամբ դասավանդել է Խ․ Աբովյանի անվան հայակական պետական մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնում՝ թանգարանային ոլորտի երախտավոր, ամբիոնի հիմնադիր Լավրենտի Բարսեղյանի հրավերով։
2014-2020 թթ․ շարունակել է իր մասնագիտական և մանկավարժական գործունեությունը՝ որպես մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության, գրադարանգիտության և մատենագիտության ամբիոնի հիմնական դասախոս, դոցենտ, համատեղությամբ՝ 2014-2017 թթ․ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության թեմատիկ հետազոտական ծրագրերում՝ որպես գիտական աշխատող, փորձագետ։
Համատեղ մանկավարժական և հետազոտական աշխատանքին՝ 2017-2019 թթ․ աշխատել է որպես Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրենի խորհրդական, Թանգարանային համագործակցության և հասարակայնության հետ կապերի, ապա Մեթոդաբանության, շուկայաբանության, հաղորդակցության և համագործակցության բաժնի վարիչ, գիտական քարտուղար։ 2019 թ․ եղել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Գիտության և տեխնիկայի ու Տիեզերքի թանգարանների զարգացման գծով խորհրդատու։
2020 թ․ օգոստոսից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նշանակվել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն,[6][7] համատեղությամբ շարունակում է դասախոսական գործունեությունը։ Համալսարանում դասավանդում է «թանգարանագիտության հիմունքներ», «թանգարանային հաղորդակցություն», «թանգարանը և նոր տեխնոլոգիաները», «հուշարձանների թանգարանացում», «Արգելոց-թանգարանների կազմակերպման հիմունքներ», «թանգարանային գործի պատմությունը Հայաստանում» և այլ մասնագիտական դասընթացներ։
Ավելի քան մեկ ու կես տասնամյա իր գործունեության ընթացքում Դ․ Պողոսյանը կազմել և մեծամասամբ իրականացրել է մի շարք նորարական, տարբեր շահառուներին ուղղված գիտակրթական նախագծեր, զարգացման, ռազմավարական հայեցակարգեր, առաջարկներ և մասնագիտական կրթական ծրագրեր և այլն։ Դ․ Պողոսյանը տարբեր ձևաչափերով մասնակցել է մի շարք տեղական ու միջազգային գիտաժողովների, մասնագիտական ծրագրերի, դասընթացների, կազմակերպել է և վարել գիտաժողովներ, դասընթացներ, մասնագիտական պրակտիկաներ, քննարկումներ, բանախոսություններ և այլն։ Դ․ Պողոսյանի համակարգմամբ կազմակերպվել են հինգ տասնյակից ավելի թանգարանային ցուցահանդեսներ Հայաստանում և արտերկրում։ Դ․ Պողոսյան 2022 թվականից ղեկավարում է Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության նորովի վերաբացման աշխատանքները։
Դ․ Պողոսյանը դեռ ուսանողական տարիներից անդամակցում է Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիային, իսկ 2008 թվականից ԻԿՕՄ-ի /Թանգարանների միջազգային խորհուրդ/ Հայաստանի ազգային խորհրդի հիմնադիր անդամ է, որի կառավարման խորհրդի ընտրված անդամ է 2014 թվականից ի վեր։ 2019 թ․ Օսակայում ընթացող ԻԿՕՄ-ի վեհաժողովի ընթացքում ընտրվել է Թանգարանային միջազգային խորհրդի Անձնակազմի պատրաստման միջազգային կոմիտեի կառավարման խորհրդի անդամ, որի կազմում վերընտրվել է նաև 2022 թ․ Պրահայում ընթացող ԻԿՕՄ-ի վեհաժողովի ընթացքում[8][9]։
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն
[edit]Դ․ Պողոսյանը 2020 թ․ օգոստոսից Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնում կազմակերպել է ավելի վաղ նախագծված նոր օդափոխության և ջերմախոնավային համակարգերի անցկացման աշխատանքները, ռազմական դրության պայմաններում կազմակերպել թանգարանում աննախադեպ նախապատրաստական աշխատանքներ և չի դադարեցրել թանգարանի գործունեությունն անգամ հիմնական կառույցի ցուցադրական տարածքների 2020-2021 թթ․ փակ վիճակում։ Այս առումով համավարակի ակտիվ փուլից և հետպատերազմական վիճակից հետո առաջին ցուցադրությունը «Դրվագներ ինքնության․ տարազ»[10][11] մեծածավալ ցուցահանդեսը կազմակերպվել է նախկին արտաքին գործերի նախարարության շենքում, որը հիմք դրաձավ թանգարանի ազգագրական ցուցահանդեսների շարունակական ցուցադրման համար։ «Դրվագներ ինքնության» խորագրի ներքո 2022 թթ․ կազմակերպվեցին թանգարանի գորգերի[12] և զարդերի[13] հավաքածուների ցուցահանդեսները։
2022 թ․ Հայաստանի պատմության թանգարանում ընթացող արդիականացման աշխատանքներին զուգահեռ՝ կազմակերպել է մեծածավալ «Հողի գաղտնիքը․ Արտաշատը մշակույթների խաչմերուկում»[14] ժամանակավոր ցուցահանդեսը, որը ևս մեծ արձագանք գտավ և դարձավ նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպման համար հիմք 2022-2023 թթ. («Հին Մեծամոր․ հայ-լեհական բացահայտումներ»,[15] «Մոռացված թագավորություն․ Վերին Նավեր»,[16] «Լճաշեն․ ջրասույզ գանձարան»):[17] 2022 թ․ թանգարանը շարունակեց իր միջազգային ցուցահանդեսային գործունեությունը հետհամավարակային շրջանում կազմակերպելով ամենամեծ հայկական արտերկրյա ցուցահանդեսը Նիդերլանդների Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում, որտեղ անցկացված «Արարատի հմայքի ներքո․ գանձեր հին Հայաստանից» ցուցահանդեսին ներակայցված էր թանգարանի 160 ուշագրավ ցուցանմուշները։ Ցուցահանդեսը դարձավ Նիդերլանդներում տարվա լավագույն ցուցահանդեսը՝ առցանց քվեարկության և մասնագիտական հանձնախմբի որոշման արդյունքում: ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված «Զենք․ պայքար և մշակույթ»[18] ցուցահանդեսը 2022 թ․ դարձավ թանգարանի հաջողված ցուցահանդեսներից մեկ, որը մեծ արձագանք ունեցավ այցելուների շրջանում։
Դ․ Պողոսյանի անմիջական համակարգմամբ 2022 թվականի սեպտեմբերի 9-ից սկսվեց Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրական տարածքների նորովի վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով․ Քարի դար» ցուցադրությամբ:[19] 2023-2024 թթ․ թանգարանը նորովի վերաբացեցի իր մշտական ցուցադրական տարածքների կեսից ավելին («Իրականության և առասպելների միջով․ բրոնզի դար», «Երկաթի դար», «Աստվածների թագավորությունը․ Բիայնիլի/Ուրարտու», «Հայաստանը Ք․ա․ 6-4-րդ դդ․», «Ուժ և գեղեցկություն․Անտիկ Հայաստան»,[20] «Քրիստոնյա Հայաստան 4-9-րդ դարեր»[21] «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաքը», «Հայաստանը 10-14-րդ դդ․»,[22] «Հայաստանը պատմական քարտեզներում»,[23] «Կիլիկիայի հայոց թագավորությունը․ Աստծո կարողությամբ», «Թանգարան– 105»,[24] իսկ թանգարանի մյուս հատվածներում կազմակերպվեցին մեծամասամբ համագործակցված ցուցահանդեսներ («Իմ Հայաստանով․ Վինսլոու Մարտին»,[25] «Գլուխգործոցներ մինջնադարյան Հայաստանից», «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից»,[26] «Կարասի ֆենոմենը թաղման ծեսում. կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում»,[27] «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ»,[28] «Հավերժի վավերագրություն․ Արցախ», «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից»,[29] «Դրամը Հայաստանում․ ժամանակներ և հարաբերություններ»,[30] «Չեխիայի ամրոցները և դղյակները»[31] և այլն), որոնցից հետաքրքրական էին Ջեյմս Թուֆենքյանի գորգերի հավաքածուի յուրահատուկ ցուցահանդեսը, Վրույրների լուսանկարչական ժառանգությունը և այլն։ Թանգարանը միջազգային համագործակցության շրջանակներում շարունակեց մասնակցել Բրիտանական թանգարանում («Շքեղություն և ուժ. Պարսկաստանից Հունաստան»):[32] Ա․ Պուշկինի անվան պետական կերպարվեստի թանգարանում («Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու – Հարմինուա – Արմինա»)[33] Վենետիկի Դոժերի պալատում («Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը»)[34] 2023-2024 թթ․ կազմակերպված լայնածավալ միջազգային ցուցահանդեսներին։ Դ․ Պողոսյանի համակարգմամբ և համադրմամբ 2021-2024 թթ․ իրականացավ ՀՀ Կառավարության տան Ժամացույցի սրահի թանգարանային ցուցադրությունը, ինչպես նաև 2021-2024 թթ․ թանգարանը հոբելյանական պաստառային ցուցահանդեսներ սկսեց իրականացնել Հանրապետության հրապարակի թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո, նաև թվային ձևաչափով ցուցադրություններ թանգարանի պաշտոնական կայքում («Արցախի գանձերը»,[35] «Հավերժի ճամփորդներ ․․․ անուններ, պատմություններ և երազանքներ, որ մեզ հետ են ․․․»,[36] «Ղարաբաղյան շարժում-35»,[37] «Բանակի ակունքներում»):[38]
2024 թ․ թանգարանը սկսեց հատուկ միջազգային ցուցադրություններ կազմակերպել նաև արտերկրյա թանգարաններից փոխառված ցուցանմուշներով և բոլոր համապատասխան չափանիշներով։ Տարվա իրադարձության վերածվեց Դ․ Պողոսյանի անմիջական նախաձեռնությամբ ու համակարգմամբ կազմակերպված «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությունը[39][40]Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց Անահիտ դիցուհուն վերագրվող բրոնզե արձանից պահպանված գլուխը և ձեռք։ Մեկ այլ ուշագրավ նման ցուցադրություն դարձավ «Երեկ և այսօր․ ժակ դը Մորգանի հետքերով» ցուցահանդեսը, որի շրջանակներում առաջին անգամ Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանից տեղափոխվեց և Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվեց Ժ․ դ․ Մորգանի կողմից ավելի քան 135 տարի առաջ Հայաստանի հյուսիսային շրջաններից պեղված 5 ուշագրավ ցուցանմուշներ։
2021 թ․ ՀՀ անկախության հռչակման 30-ամյակին նվիրված գիտաժողովը[41] հիմք դարձավ թանգարանի ամենամյա գիտաժողովների կազմակերպման, ինչպես նաև շուրջ 40 տարվա դադարից հետո «Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի»[42] գիտական հոդվածների ժողովածուի պարբերական հրատարակման համար։ Թանգարանը զուգահեռ ցուցահանդեսներին ակտիվորեն զարգացրեց կրթական ծրագրերի մշակումը և կազմակերպումը, հանրային բանախոսությունների և փոքրածավալ ցուցադրական աշխատանքների պրակտիկան, ինչպես նաև միջազգային հարթակներում և թանգարանից դուրս կազմակերպվող, առցանց կրթամշակութային գործունեությունը և այլն։ Վերջին տարիներին թանգարանը հրատարակել է շուրջ երեք տասնյակ տարաբնույթ պատկերագրքեր, ժողովածուներ, մենագրություններ, գիտահանրամատչելի նյութեր։ 2020 թ․ թանգարանը նաև հավաքածուների հավաքման նոր քաղաքականություն սկսեց։ Նման առաջին նախագիծը Արցախում ռազմական գործողությունների ակտիվ փուլի դադարից հետո « Հավերժի ճամփորդներ ․․․ անուններ, պատմություններ և երազանքներ, որ մեզ հետ են ․․․» նախագծի[43] իրականացումն էր, որով սկսվեց ռազմական գործողությունների հետևանքով զոհված մարտիկների պատմությունների հավաքագրումը։ 2022 թ․ ուշագրավ էին թանգարանի համար առաջին հայազգի նոբելյան մրցանկակիր Արտեմ Փաթափությանի[44] և առաջին հայազգի տիեզերագնաց Ջեյմս Բաղյանի[45] այցերը և նվիրատվությունները։
Աշխատանքային գործունեության ընթացքում Դավիթ Պողոսյանը մշտապես հիմնվել է թանգարանային գործի առաջավոր փորձառությունների և մոտեցումների վրա՝ շաղկապելով գիտահետազոտական, կրթական և պրակտիկ մասնագիտական ոլորտները պատմամշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման, մեկնաբանման, փոխանցման, արժևորման, արդիականացման, ոլորտի առաջմղման աշխատանքներին։
Գիտական գործունեությունը
[edit]Դավիթ Պողոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է մշակութային ժառանգության կառավարումը, թանգարանագիտությունը, թանգարանային հաղորդակցությունը, մշակութային տուրիզմը, բացօթյա թանգարանները, մշակութային լանդշաֆտները, թանգարանային մարքեթինգը, բրենդինգը, էկոթանգարանները, համայնքային թանգարանները, որոնց առնչվող ավելի քան երկու տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է և տասնյակ զեկուցումներով է հանդես եկել Հայաստանում և արտերկրում։ Երեք մասնագիտական և գիտամեթոդական գրքերը նվիրված են տեսական թանգարանագիտությանը, թանգարանային հաղորդակցությանը և արգելոց-թանգարանների կազմակերպմանը․
- Պողոսյան Դ․, Թանգարանը մշակութային հաղորդակցության միջավայր, գիտական մենագրություն, հեղինակային հրատ.: -Եր, 2008, 216 էջ:[46]
- Պողոսյան Դ․, ՀՀ պատմամշակութային արգելոց-թանգարանների կազմակերպման գործընթացը և սկզբունքները, Գիտամեթոդական աշխատանք։ -Եր․։ ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, 2018, 144 էջ։[47]
- Պողոսյան Դ․, Թանգարանագիտության տեսություն և թանգարանագիտական միտքը Հայաստանում։ Ուսումնամեթոդական ձեռնարկ։ Երևան, 2020, 275 էջ։[48]
Ծանոթագրություններ
[edit]- ^ "Տնօրինություն – HMA" (in Armenian). Retrieved 2025-01-06.
- ^ "Դավիթ Ալբերտի Պողոսյան". aspu.am. Retrieved 2025-01-06.
- ^ "Supreme Certifying Committee". bok.am (in Armenian). 2015-03-26. Retrieved 2025-01-06.
- ^ "Davit Poghosyan". ITP. Retrieved 2025-01-06.
- ^ "Նոր Ջուղայից Լայպցիգ' մի ափսեի պատմություն". mediamax.am. Retrieved 2025-01-06.
- ^ Technologies, Peyotto. "Պատմության թանգարանը նոր տնօրեն ունի". iravaban.net (in Armenian). Retrieved 2025-01-06.
- ^ "Պատմության թանգարանը նոր տնօրեն ունի — MediaNews". medianews.site. Retrieved 2025-01-06.
- ^ "Դավիթ Պողոսյանը՝ ԻԿՕՄ-ի կառավարման խորհրդի անդամ". aspu.am. Retrieved 2025-01-06.
- ^ "Board members". ICTOP. Retrieved 2025-01-06.
- ^ Peyotto.com. "Առաջին անգամ ներկայացվեցին ինքնության բացառիկ դրվագներ. (Ֆոտոշարք)". www.aravot.am. Retrieved 2025-01-06.
- ^ "«Դրվագներ ինքնության. տարազ». ներկայացվել են բացառիկ ցուցանմուշներ". www.1lurer.am (in Armenian). 2021-07-01. Retrieved 2025-01-06.
- ^ "Գորգերի ցուցահանդես Հայաստանի պատմության թանգարանում". ՇՈՂԱԿԱԹ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (in Armenian). 2022-11-25. Retrieved 2025-01-06.
- ^ "Բացահայտելով հայկական ինքնությունը. ՀՊԹ-ում բացվել է «Դրվագներ ինքնության. Զարդ» ցուցադրությունը". Armenpress (in Armenian). 2022-04-07. Retrieved 2025-01-06.
- ^ "Ցուցահանդես Հայաստանի պատմության թանգարանում՝ «Հողի գաղտնիքը». Արտաշատը՝ մշակույթների խաչմերուկում". www.1lurer.am (in Armenian). 2022-02-17. Retrieved 2025-01-06.
- ^ "«Հին Մեծամոր․ հայ-լեհական բացահայտումներ» – HMA" (in Armenian). Retrieved 2025-01-06.
- ^ "«Մոռացված թագավորություն. Վերին Նավեր» ցուցադրությանը ներկայացված են հիսուն տարվա պեղումների բացառիկ արդյունքներ". Armenpress (in Armenian). 2023-05-30. Retrieved 2025-01-06.
- ^ "«Լճաշեն. ջրասույզ գանձարան»․ ցուցադրություն Պատմության թանգարանում". Hetq.am (in Armenian). 2023-11-08. Retrieved 2025-01-06.
- ^ "Զենք. պայքար ու մշակույթ". www.1lurer.am (in Armenian). 2022-07-11. Retrieved 2025-01-06.
- ^ Ազատություն (2022-09-08). «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար». ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում. Retrieved 2025-01-06 – via YouTube.
- ^ "Վերաբացվել է Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունը - Keghart". keghart.org. 2023-06-04. Retrieved 2025-01-06.
- ^ LLC, Helix Consulting. "«Քրիստոնյա Հայաստան. 4-9-րդ դարեր» խորագրով ցուցասրահների մշտական ցուցադրություն՝ ՀՊԹ-ում - Պանորամա | Հայաստանի նորություններ". www.panorama.am. Retrieved 2025-01-06.
- ^ News, Shant. "Պաշտոնապես վերաբացվել են «Անի․ Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահները" (in Amharic). Retrieved 2025-01-06.
{{cite web}}
:|last=
has generic name (help) - ^ "Հայաստանի պատմության թանգարանում վերաբացվեց «Հայաստանը հնագույն քարտեզներում» խորագրով մշտական ցուցադրությունը". Armenpress (in Armenian). 2024-08-14. Retrieved 2025-01-06.
- ^ "«ԹԱՆԳԱՐԱՆ-105» – HMA" (in Armenian). Retrieved 2025-01-06.
- ^ "«Ես ծիծաղում և լացում եմ քեզ հետ, Հայաստա՛ն». ամերիկացի լուսանկարչի աշխատանքները պատմում են Հայաստանի ու հայերի մասին․ «Փաստ»". past.am. 2024-12-30. Retrieved 2025-01-06.
- ^ "ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԳԵՐ՝ 19-ՐԴ ԴԱՐԻՑ | Armlur – Լուրեր Հայաստանից". Retrieved 2025-01-06.
- ^ ՄԱՄՈՒԼ․ամ. "Կարասային թաղումների մշակույթն անտիկ Հայաստանում (լուսանկար)". ՄԱՄՈՒԼ․ամ (in Armenian). Retrieved 2025-01-06.
- ^ "«Հավերժի վավերագրողները» ցուցահանդեսն ամփոփեց Արամ Վրույրի և նրա որդիների թողած նշանակալի ժառանգությունը". Armenpress (in Armenian). 2023-10-17. Retrieved 2025-01-06.
- ^ "Ինքնության մասունքներ՝ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից". www.1lurer.am (in Armenian). 2023-12-21. Retrieved 2025-01-06.
- ^ "Հայաստանի պատմության թանգարանում բացվել է ՀՀ ազգային արժույթի ստեղծման 30-ամյակին նվիրված ցուցադրություն". Armtimes.com (in Armenian). Retrieved 2025-01-06.
- ^ Peyotto.com. "«Ամրոցներն են Չեխիայի հոմանիշը». Պետր Պիրունչիկ". www.aravot.am. Retrieved 2025-01-06.
- ^ "Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները՝ Բրիտանական թանգարանում". Հայաստանի Հանրային Ռադիո (in Armenian). Retrieved 2025-01-06.
- ^ "Մոսկվայում բացվել է «Ուրարտուի թագավորությունը․ հին Հայաստանի ժառանգությունը․ Ուրաշտու–Հարմինուա–Արմինա» խորագրով ցուցահանդեսը". Armenpress (in Armenian). 2023-11-06. Retrieved 2025-01-06.
- ^ ԿԳՄՍՆ, ՀՀ. "Հայաստանի պատմության թանգարանի ցուցանմուշները ներկայացված են Վենետիկի Դոժերի պալատում բացված ցուցահանդեսին - ՀՀ ԿԳՄՍՆ". ՀՀ ԿԳՄՍՆ (in Amharic). Archived from the original on 2024-05-23. Retrieved 2025-01-06.
- ^ "Առցանց ցուցահանդես․ ԱՐՑԱԽԻ ԳԱՆՁԵՐԸ – HMA" (in Armenian). Retrieved 2025-01-06.
- ^ "Առցանց ցուցահանդես․ Հավերժի ճամփորդները – HMA" (in Armenian). Retrieved 2025-01-06.
- ^ "Առցանց ցուցահանդես․ Ղարաբաղյան շարժման 35 ամյակ – HMA" (in Armenian). Retrieved 2025-01-06.
- ^ "Առցանց ցուցահանդես․ Բանակի ակունքներում – HMA" (in Armenian). Retrieved 2025-01-06.
- ^ Բադալյան, Սուսան (2024-09-21). "Պատմության թանգարանում բացվեց «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ» աննախադեպ ցուցադրությունը". «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (in Armenian). Retrieved 2025-01-06.
- ^ ShoghakatTVcompany (2024-09-23). Պատմության թանգարանում բացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցահանդեսը. Retrieved 2025-01-06 – via YouTube.
- ^ "ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված գիտաժողով պատմության թանգարանում". www.1lurer.am (in Armenian). 2021-09-28. Retrieved 2025-01-06.
- ^ "Աշխատություններ ՀՊԹ-ի – HMA" (in Armenian). Retrieved 2025-01-06.
- ^ "Պատմության թանգարանը նախաձեռնում է մերօրյա անմահացած հերոսների կյանքի և գործունեության մասին նյութերի հավաքում". Armtimes.com (in Armenian). Retrieved 2025-01-06.
- ^ Արմենիա, Sputnik (2022-06-14). "Արտեմ Պատապուտյանն իր Նոբելյան մրցանակը հանձնեց Հայաստանի պատմության թանգարանին". Sputnik Արմենիա (in Amharic). Retrieved 2025-01-06.
- ^ "Ջեյմս Բաղյանը իր տիեզերական թռիչքների ընթացքում կրած կրծքանշանները նվիրաբերել է Հայաստանի պատմության թանգարանին". lurer.com. 2024-12-12. Retrieved 2025-01-06.
- ^ https://haygirk.nla.am/upload/1941-/tangarany_mijavayr_2008.pdf.
{{cite web}}
: Missing or empty|title=
(help) - ^ https://arar.sci.am/dlibra/publication/407105/edition/376215.
{{cite web}}
: Missing or empty|title=
(help) - ^ https://aspu.am/website/images/files/Davit-Poghosyan_Museology_2020.pdf.
{{cite web}}
: Missing or empty|title=
(help)