User:Yerevantsi/sandbox/Kasax
Սահինյան, Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը, երևան, 1955
https://hushardzan.am/archives/4541
http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=23886
1911 թ. Թորոս Թորամանյանը գրում է. “Ըստ իս՝ Տեկորի, Քասախի տաճարները պարզապէս հեթանոսական մեհեաններ են, իսկ մնացածները (նկատի ունի Երերույքի, Աշտարակի, Մրենի տաճարները – Վ. Գ.), եթե ոչ մեհեաններ, գոնէ մեհենեկան ձևերու ազդեցութեան տակ կանգնուած հայոց քրիստոնէութեան նախնական տաճարներ. թէև աւելի հաւանականը ըստ իս այն է՝ որ միւս նմաններն ալ հեթանոսական շէնքեր էին միայն մի քիչ աւելի ուշ փոխարկուած քան Տեկորի ու Քասախի տաճարները” 3 : 1930–1932-ին կրկին անդրադառնալով Երերույքի տաճարին՝ Թ. Թորամանյանը գրում է. “Շինության կամ հիմնարկության ժամանակը շատ պարզ որոշվում է ճարտարապետական տվյալների համեմատությամբ: Նախ, շենքի ներքին ձևը հունական սելլայի կամ բազիլիկի տիպն ու-[1]
Grigoryan, Vahagn (2018). "Երերույքի տաճարի թվագրման խնդիրը կամ որտեղ են գտնվել Բագարան և Երվանդավան քաղաքները [The problem of dating the basilica of Yereruyk or where the cities of Bagaran and Yervandavan were located]". Patma-Banasirakan Handes (in Armenian) (1): 217–224.
Այսօր անհրաժեշտ է ջանալ և քրիստոնեական համարվող հարյուրավոր տաճարների մեջ ճանաչել հեթանոսականները2 Երերույք, Տեկոր, Եղվարդ, Դվին, Աշտարակ, Քասաղ, Փարպի, Ծիծեռնավանք, Պեմզաշեն, Օձուն (եռանավ), Շիրվանջուղ, Թանահատ, Գառնի, Արագյուղ, Բայբուրդ (միանավ), Աղձք (եկեղեցին և դամբարանը), Արթիկ (սբ. Մարինե) տաճարները, որոնց թիվն անկասկած վերջնական չէ, ամենայն հավանականությամբ, հիմնադրվել են քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց առաջ: Հիշյալ տասնութ տաճարներից տասնհինգը, առանց որևէ հիմնավորման, իսկ մի քանիսն անգամ հեթանոսական համարելով, թվագրվել են IV–VII դդ.: Ինչ վերաբերում է երեքին, ապա Տեկորի տաճարի 480-ականների արձանագրությունը կառույցի հիմնադրմանը վերագրելու, ինչպես նաև Թանահատի տաճարը 151 թվականին կառուցված լինելու վկայությունը արտագրող գրչի սխալը համարելու կարծիքները փաստական հիմք չունեն: Իսկ Բուզանդի և Խորենացու տեղեկությունների հիման վրա Աղձքի դամբարանը 364 թ. կառուցված և ստույգ թվագրված հուշարձան համարվող պնդումը, մատենագրական տեղեկությունների սխալ ընկալման և մեկնաբանության տիպիկ օրինակներից մեկն է:[2]
References
[edit]- ^ Grigoryan 2018, p. 217.
- ^ Grigoryan, Vahagn (2014). "Հայաստանի ճարտարապետության պատմության հիմնովին վերանայման խնդիրը [The Problem of Fundamental Revising the History of Armenian Architecture]". Patma-Banasirakan Handes (in Armenian) (1): 17–18.