User:Lilit Tumanyan
<<ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԴՐՍևՈՐՈՒՄՆԵՐԸ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ>>
ՀԵՆՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ Ծնվել է 1952թ. փետրվարի 10-ին, ՀՀ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում: 1975թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը: 1975-81թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դեկորատիվ կիրառական արվեստի բաժնում: 1985թ-ից մասնակցել է միջազգային և հանրապետական ցուցահանդեսների` գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքներով: 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1981-96թթ դասավանդել է ՀՀ Բերդ քաղաքի արվեստի դպրոցում: Նկարչի աշխատանքներից շատերը գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իրան, Ռուսաստան և այլն): Ալեքսան Բաբայան
Ծնվել է 1964թ. հունիսի 11-ին, Հայաստանի Այգեձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1983թ. ավարտել է Երևանի Մ.Սարյանի անվան արվեստի պետական քոլեջը, 1995թ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործություն բաժինը։ 1996թ-ից Հայաստանի նկարիչների միության, 1998թ-ից Ռուսաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ է։ Մասնակցել է հանրապետական և միջազգային սիմպոզիումների ու ցուցահանդեսների Երևանում, Մոսկվայում, Նովոռոսիյսկում, Փարիզում և այլուր։ Ստեղծագործությունները ցուցադրվել են Հայաստանի թանգարաններում, մի շարք մասնավոր հավաքածուներում, արվեստի սրահներում։
Անատոլի Դարբինյան Ծնվել է 1948-ին Տավուշ գյուղում։1966-1967թթ Չինչինում աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Ուսանողական տարիներին մասնակցել է մի շարք ցուցահանդեսների՝ Շամշադինը կտավներում>>,<<Խորհրդային Հայաստան 50>>,<<Հ․Թումանյան-Կոմիտաս 100>>։Ներկայումս աշխատում է Ավանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում։
Գալուստ Դարբինյան ] Ծնվել է 1958-ին Տավուշ գյուղում։1975թ․ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը։Ավարտելով բուհը՝աշխատանքի է անցել ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների պահպանության վարչություննում՝որպես ճարտարապետ-վերականգնող։
Կորյուն Հակոբյան
Ծնվել է 1946թ-ին Մովսեսում։
Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետության բաժինը։
Նախագծել է վարչական շենքը՝Գյումրու տեքստիլ գործարանի համար,Թոխմախի և Զեյթունի գերեզմանատների մուտքը,մատուռ՝Բալահովիտ գյուղում,բազմաթիվ առանձնատներ Աբովյանում։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ է։
Ռոմեո Մելիքյան
Ռոմեո Վոլոդյայի Մելիքյան (հոկտեմբերի 23, 1987, Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը։ 2015 թվականից հանդիսանում է Նկարիչների միջազգային ֆեդերացիայի և Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ[1], 2019 թվականից՝ Հայաստանի նկարիչների միության անդամ։ 2018 թվականին «Հակամարտություններ» խորագրով անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ էլ նրա աշխատանքները մշտապես ցուցադրվում են 2019 թվականից։
Աշխատանքները գտնվում են Հայաստանի, Գերմանիայի,Նիդեռանդների, Անգլիայի, Սերբիայի, Լիբանանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։2008 «Մեկ քայլ առաջ», Հայաստանի նկարիչների միություն, Երևան
2010 «Արմենիա Ռոսս», Մոսկվա, Ռուսաստան
2012 «Գույների Սիմֆոնիա», Բեյրութ, Լիբանան
2012 «Նոր սերունդ, նոր հեռանկարներ», Արամե պատկերասրահ, Երևան, Հայաստան
2012 «Նվիրիր կյանք» բարեգործական ցուցահանդես, «Մարիոթ» հյուրանոց, Երևան, Հայաստան
2013 «Արամե պատկերասրահի 10-րդ տարեդարձ», Արամե պատկերասրահ, Երևան, Հայաստան
2016 Արտ Ֆեստ Լոնդոն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն
2018 «11 Հայ երիտասարդների ցուցահանդես» Բեյրութ, Լիբանան
2019 «Կոնվերգենցիա» ՀԲՄԸ , Երեւան, Հայաստան